Friday, 05 06 2026
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով

Բանակում սնունդը չէ սարսափելի, այլ հարաբերությունները. հոգեբան

Բանակը շատ բարդ կառույց է, խիստ դիրեկտիվ սկզբունքների սահմաններում գործող սոցիալական ինստիտուտ: Այնտեղ պետք է ապրել ու աշխատել կանոնադրությամբ: Բնական է, որ այս պայմաններում, որտեղ կա քաղաքացիական ազատության սահամանափակում, անշուտ կլինեին դժվարություններ հարաբերություններում, նաև հոգեբանական բնույթի խնդիրներ, քանի որ դրանք խիստ կանոնակարգված են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Ռուբեն Պողոսյանը` խոսելով բանակում առկա խնդիրների հոգեբանական պատճառների մասին:

Նրա խոսքով, այդ պայմաններում առաջանում են հարաբերություններում բարձր լարվածություն, տագնապայնություն, ագրեսիվ դրսևորումներ` հանգեցնելով անցանկալի հետևանքների ու թաքցնելու բան էլ չէ այն, որ անգամ մեր սպայական կազմը հաճախ չարաշահում է իր լիազորություններն ու այս պայմաններում առաջանում են խնդիրներ շարքայինի ու սպայի, զինծառայողների միջև:

Մեզ հետ զրույցում հոգեբանը կարևորեց զինծառայողների հետ մտերմիկ զրույցներ ունենալու փաստը սպայի, վերադասի ու շարքայինի միջև, որն ընդամենը 18 տարեկան երեխա է, որը դժվարանում է նոր պայմաններին հարմարվել հոգեբանորեն: Նրա համոզմամբ` բանակում պետք է կյանքի կոչվեն փոխներգործության այնպիսի զրույցներ, որոնք բնորոշ են հոր ու զավակի միջև զրույցներին ու ի վերջո, պետք է հոգեբանություն մշակվի բանակում:

«Այդ դիրեկտիվ ձևով, որը բնորոշ էր Խորհրդային Միության գաղափարախոսությանը` մանկավարժության ու հոգեբանության մեջ, այնքան էլ իրեն չի արդարացնում: Պետք է ազատ շփումների դաշտ ստեղծել, որպեսզի փոխվստահության մթնոլորտ ստեղծվի տարբեր ստորաբաժանումներում: Միայն այդ դեպքում է հնարավոր` այդ կանոնակարգված կառույցը դարձնել դինամիկ կառույց»,- ընդգծեց Ռ. Պողոսյանը: Ըստ նրա՝ ցավալի է, որ մեր բանակում չկան հոգեբաններ, որոնք կկարողանային պարբերաբար զրուցել անձնակազմի հետ:

«Հարաբերություններն այնպիսին են, որ պետք է վերլուծվեն, փոխվստահության համար դրանք շատ կարևոր են: Սակայն ցավով պետք է նշեմ, որ բանակում հոգեբանի ինստիտուտը չի կայացել: Այն պետք է կայացված կառույց լինի: Զինվորներն անընդհատ իրար հետ են, նույն գունային գամման են տեսնում, անընդհատ միմյանց հետ են, ինչը հուզական ֆոն կարող է առաջացնել` ստեղծելով հակամարտություն»,- նշեց նա: Հոգեբանի խոսքերով՝ երիտասարդ զինծառայողը հաճախ մտածում է, որ ամեն ինչ ուղղված է իր դեմ:

Ըստ հոգեբանի՝ հայրենասիրությունը քարոզչական ձևով չէ, որ պետք է դառնա միս ու արյուն: Հայրենասերը պետք է նաև մարդու նկատմամբ սեր տածի, ոչ թե բանակը դարձնի ատելի մի վայր:

«Հիմա բանակում սնունդից չէ, որ խոսում են`թե այն լավը չէ: Հարաբերություններն են սարսափելի: Հաճախ համեմատություններ են անցկացնում, թե բանակը գաղութատիրական մի վայր է, քանզի բնույթն է դիրեկտիվային: Սակայն ինչո՞ւ պետք է բանակը համեմատվի ազատազրկման վայրի հետ: Իսկ ո՞ւր մնաց այդ դեպքում հայրենասիրությունը»,- ասաց հոգեբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում