Մեր ժամանակների բջջային (iOS, Android) խաղի՝ Angry Birds-ի հերոսը փետրվարի 14-ից կհայտնվի Facebook-ում: Այս մասին հաղորդում է Compulenta կայքը:
Խաղի հիմնական մասն անվճար կլինի, սակայն ցանկության դեպքում հնարավորություն կտրվի դրամապանակից հանել 99 ցենտ և գնել նոր հնարավորություններ ու բոնուսներ:
Ֆիննական Rovio ընկերությունը «Զայրացած թռչունները» շուկա է հանել 2009 թ. դեկտեմբերի 10-ին: Մեկ տարվա ընթացքում այն հավաքել է 50 մլն դոլար: