Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին հայտարարել է, որ ներկայումս իրավիճակը կայունանում է ոսկու ու արժույթի շուկայում.
«Մենք իրականացրել ենք համապատասխան աշխատանք, ինչը լավ արդյունքներ է տվել: Մենք կբացահայտենք այն անձանց, ովքեր սադրում են արժույթի ու ոսկու շուկայում գների կտրուկ տատանում:
Երկրում ստեղծված իրավիճակի համար մեղավոր են նրանք, ովքեր շահագրգռված են երկրում լարվածության էսկալացիայով, ովքեր ցանկանում են բնակչության շրջանում ստեղծել անելանելիության տպավորություն: Այդպիսի անձանց նկատմամբ կիրականացվեն խիստ միջոցներ»:








































