Thursday, 11 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին

Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առթիվ

Հունվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մայր աթոռ Ս. Էջմիածնից Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առիթով:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայոց փառապանծ բանակի 20-ամյա հոբելյանի առիթով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու խնդությամբ Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորանքները` քաջարի մեր զինվորներին ու զորավարներին և համայն մեր ժողովրդին:

Մեր անկախ պետության սիրասուն զավակն է Հայոց բանակը, որ ծնունդ առավ Հայրենիքի պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ և աճեց ու ամրապնդվեց դյուցազն Սասունցի Դավթի նման օր օրի և ժամ առ ժամ: Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր հոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը և պատվարն ու ապավենն է հայրենի մեր երկրի խաղաղ կյանքի ու առաջընթացի:

Փառք և գոհություն Աստծուն, որ մեր բանակը իր հոբելյանը դիմավորում է ձեռքբերումներով ու հաղթանակներով, մարտունակ ու արի ոգով, նաև` ամուր հեղինակությամբ, որ ունի մեր ժողովրդի հոգում: Մեր բարձր գնահատանքն ենք բերում Հայոց բանակի կազմավորման և զորացման, նրա քաջազուն ոգու կերտման գործում ավանդ ու երախտիք ունեցող մեր սիրելի զավակներին, Հայրենիքի սահմանները այսօր պաշտպանող մեր զորաց և զորականաց, ովքեր իրենց ազնվասիրտ ծառայությամբ շարունակում են պանծալի ճանապարհը Հայոց բանակի:

Աղոթում ենք, որ Աստված Իր հանապազ օրհնության ներքո պահպանի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին` ի սփյուռս աշխարհի և արգասավորի մեր ջանքերը ի սեր մեր երկրի, մեր լուսավոր գալիքի հույսերի: Թող Տերը երկնային խաղաղության մեջ հանգիստ պարգևի մարտերում մարտիրոսացած մեր զավակներին և Իր ամենառատ շնորհներով քաջառողջ պահի մեր բանակի զորավարներին ու մարտիկներին` արի ոգով և հաղթական բազուկով: Թող մեր կյանքում միշտ շողա Հայրենիքին ծառայության պատիվն ու պարծանքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում