«Երկիր»-ի ունեցած տեղեկություններով` օրերս հերթական միջադեպն Է տեղի ունեցել ոստիկանության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև:
«Ոստիկանները մտել են ԲՀԿ Բաղրամյանի տարածքային գրասենյակի ղեկավարի տուն և հայտարարել, թե այնտեղի հեռուստացույցը գողացված Է: Հակառակն ապացուցելու համար տարածքային գրասենյակի ղեկավարից պահանջել են ցույց տալ հեռուստացույցի «փաստաթղթերը»:
«Հեռուստացույցը հինգ տարի առաջ ենք գնել, փաստաթղթերը որտեղի՞ց գտնեմ»,- փորձել Է արդարանալ տանտերը, սակայն անդրդվելի ոստիկանները նրան տարել են ոստիկանության բաժանմունք:
Փաստաթղթերը, բարեբախտաբար, գտնվել են, իսկ գործին միջամտել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ու հարթել խնդիրը»:
«Երկիր»-ը երեկ փորձել է տեղեկություններ ստանալ հենց Արամ Սաֆարյանից, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել, իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանն այս պատմությունից անտեղյակ Է եղել:










































