Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը «ՀԺ»-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է, թե Աժ առաջիկա ընտրությունների արդյունքում, ըստ իրեն, ՀՀԿ-ն կպահպանի իր առաջատար դիրքերը, այսինքն՝ ընտրություններում հաղթանակ կտանի:
«Բոստանջյանի նման գնահատականը առնվազն տարօրինակ Է, որովհետև իր կուսակցությունը վերջին ամիսներին մշտապես հայտարարում Է ապագա Աժ-ում մեծամասնություն ունենալու իր վճռականության և հավակնությունների մասին: Բոստանջյանի նման դիրքորոշումը կարող է կապված լինել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան նախորդ օրը տեղի ունեցած հանդիպման հետ, որտեղ, ըստ որոշ լուրերի, ԲՀԿ ղեկավարը համաձայնել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված իր հավակնությունները տեղավորել կոալիցիոն հուշագրի շրջանակներում»,- գրում է թերթը և հավելում.
«Մեր տեղեկություններով` Գ. Ծառուկյանի տրամադրությունների վրա բացասաբար է ազդել հատկապես Բանգլադեշցի Համոյի ձերբակալությունը, ինչից հետո ԲՀԿ ղեկավարը մտադիր Լ բավարարվել նրանով, ինչ իրեն կառաջարկվի:
Ի դեպ, Բոստանջյանի գնահատմամբ` Աժ ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը կգրավի ԲՀԿ-ն, երրորդը՝ Հայ ազգային կոնգրեսը»:










































