ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ նախօրեի երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել կոալիցիայի ընդլայնված նիստ:
«Նիստին մասնակցել են կոալիցիոն կուսակցությունների ղեկավարներն ու նախընտրական շտաբի պետերը. ՀՀԿ-ից՝ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Վարդանյանը, ՕԵԿ-ից՝ Արթուր Բաղդասարյանը և Հեղինե Բիշարյանը: Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել, տիկին Բիշարյանը չի ասել, նշելով, որ թեման եղել է կոալիցիայի նախընտրական մարտավարությունը»,- գրում է թերթը և հավելում.
«Մեր տեղեկություններով` ի դեպ, որոշվել է առաջիկայում հաճախակիացնել այսօրինակ հանդիպումները»:








































