Աֆղանստանում գտնվող 3600 ֆրանսիական զինվորականները ժամանակից շուտ՝ մինչև 2013 թվականի վերջը, կվերադառնան Ֆրանսիա: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
Ինպես գրում է BBC-ն, Ֆրանսիան ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին կհամոզի, որպեսզի եկող տարի ռազմական գործողությունների լիազորությունն ամբողջությամբ հանձնվի աֆղանական բանակին ու անվտանգության ուժերին:
Սարկոզին այս հայտարարությունն արել է Փարիզում Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ հանդիպելուց հետո:
Ֆրանսիայի նախագահը հայտնել է նաև Աֆղանստանում ֆրանսիական ռազմական բազաներում աֆղանական զորքերի զինավարժությունների վերսկսման մասին: Հիշեցնենք, որ դրանք դադարեցվել էին ֆրանսիացի 4 զինվորականների սպանությունից հետո:







































