2011 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ Ազգային վիճակագրական ծառայությունը միջին ամսական անվանական աշխատավարձերի 26.6%-ով բարձրացում էր արձանագրել: Իշխանության ներկայացուցիչները սա բացատրում են տարեվերջյան պարգևավճարների գործոնով:
«Առաջին լրատվական»-ը ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարություններում աշխատակիցներն ավելի գումար վճարվե՞լ է, թե՞ ոչ: Նախարարը պատասխանեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում 2011 թ. դեկտեմբերին՝ Ամանորի նախաշեմին, սեփական խնայողությունների հաշվին խրախուսել են նախարարության աշխատակազմին համապատասխան չափով և ոչ միայն համատարած սկզբունքով, այլ ընդգծելով աշխատանքային ձեռքբերումները, հաջողությունները, այսինքն՝ նաև լավագույններին են առանձնացրել:
«Տվել ենք բավականին մեծ գումար՝ լրացուցիչ աշատավարձ, իսկ մի քանի տասնյակ լավագույն աշխատողներին տվել ենք նաև կես աշխատավարձ»,- ասաց Ա. Աշոտյանը:











































