ԱԲԲԱ խմբի երկրպագուները կրկին կարող են ուրախանալ, քանի որ թողարկվում է խմբի The Visitors ալբոմը, որում տեղ կգտնի երբեք չթողարկված նոր երգ:
Ալբոմը, որի մեջ ընդգրկվել է From a Twinkling Star to a Passing Angel նոր երգը, 18 տարի հետո շվեդական խմբի առաջին թողարկումն է:
Universal Music Group-ի խոսնակն այսօր ասել է, որ The Visitors-ի հատուկ թողարկումը, որն առաջին անգամ հանրությանն էր ներկայացվել 1981 թվականին, խանութներում հնարավոր կլինի գտնել ապրիլի 23-ից:
Հիշեցնենք, որ խումբը կազմալուծվել էր 1982 թվականին և այլևս երբեք չէր վերամիավորվել:








































