Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի քարոզարշավի ղեկավարն ասել է, որ Պուտինը նախագահ Դմիտրի Մեդվեդևից բավական աջակցություն չի ստացել, որը նշանակում է, որ երկու քաղաքական գործիչների միջև կարող է պառակտում առաջանալ:
Ինչպես գրում է Associated Press-ը, Ստանիսլավ Գովորուխինն ասել է, որ Մեդվեդևն առավել ակտիվ պետք է լիներ նախընտրական քարոզարշավի ընթացքում: Նման հայտարարություն նա արել է Izvestia թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր:
Գովորուխինն ասել է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե Մեդվեդևը միանար քարոզարշավին, քանի որ հենց ինքն է առաջադրել Պուտինին՝ որպես նախագահի թեկնածու: Ըստ նրա՝ ներկայիս նախագահն այս գործընթացում ակտիվ դեր չի խաղում, ինչը տարօրինակ է:






































