Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Էրդողանը քողարկված ձևով իրականացնում է հայ աշխատանքային միգրանտներին Թուրքիայից արտաքսելու իր սպառնալիքը

Թուրքական Bianet կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում փոփոխություններ են կատարվել թիվ 5683 օրենքում, որն առնչվում է Թուրքիայում օտարերկրացիների բնակությանՆ ու ճանապարհորդությանը:

Ըստ այդ ուղղումների՝ օտարազգիները Թուրքիայի տարածքում կարող են գտնվել 90 օր շարունակ, ապա ստիպված կլինեն լքել երկիրը: Նրանք կարող են նույն տարում Թուրքիա վերադառնալ նույն ժամկետով: Ստացվում է, որ օտարազգիները Թուրքիայի տարածքում մեկ տարվա մեջ կարող են գտնվել առավելագույնը 6 ամիս: Աշխատանքային միգրանտների ներհոսքի դեմ կատարված այդ ուղղումներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 1-ին:

Սոցիալական օգնության ու համերաշխության միության (Göç-Der) նախագահ Շեֆիքա Գյուրբուզը հայտարարել է, որ իշխանություններն այս քայլին են գնում ապօրինի ներգաղթյալների հոսքի դեմն առնելու և թուրք քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու հարցը հեշտացնելու համար:

Գյուրբուզը, ընդգծելով, որ այս փոփոխություններն ազդելու են Թուրքիայում աշխատող մոտ 100,000 հայաստանցիների վրա, հայտարարել է, որ այս օրենքի ընդունումը պայմանավորված է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ:

Այդ փոփոխություններն ազդելու են նաև Թուրքմենստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ինդոնեզիայի և այլ երկրների քաղաքացիների վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2010 թվականի մարտին և 2011 թվականի ապրիլին, Էրդողանը սպառնացել է վտարել Թուրքիայում ապօրինի աշխատող հայերին:

Ի դեպ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը օրեր առաջ Թուրքիայում էր, փորձել էր թուրքական կողմի հետ պայմանավորվել, որ վերոնշյալ փոփոխությունները չտարածվեն Վրաստանի քաղաքացիների վրա, սակայն մերժում էր ստացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում