Ռումինիայում հունվարի 26-ին տեղացած առատ ձյան պատճառով հարյուրավոր մարդիկ մնացել են ճանապարհներին:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, վատ եղանակի պատճառով գնացքները դուրս են եկել ռելսերից: Մի շարք մայրուղիներ և նավահանգիստներ փակ են, դադարեցված է օդային հաղորդակցությունը:
Հինգշաբթի Ռումինիայում փակվել են հարյուրավոր դպրոցներ, տասնյակ գյուղեր և քաղաքներ մնացել են առանց էլեկտրականության: Որոշ վայրերում տապալվել են ծառեր, կտրվել էլեկտրահաղորդակցման լարերը:
Հինգշաբթի երեկոյան փրկարարներին հաջողվել է ձյան տակից հանել 1600 մարդու, սակայն դեռ մոտ 1000 ավտոմեքենա մնացել է ճանապարհներին: Փրկարարները դեպքի վայր են հասցնում տաք թեյ և ծածկոցներ:









































