Հենց նոր տեղեկացանք, որ «Հայաստան» հանրախանութի շուրջը նոր իրադարձություններ են սկսել զարգանալ:
«Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանը դատարանի որոշման հիման վրա փորձում է ետ «վերանվաճել» իրենց տարածքի այն մասը, որին հունվարի 25-ից «տիրում» են «Ամերիաբանկի» ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ի կեսօրին նշված բանկի աշխատակիցները այցելել էին «Հայաստան» հանրախանութի շենքը և տեղեկացրել, որ այն այսուհետ բանկի սեփականությունն է, քանի որ շենքը իրենց բանկում գրավադրված է եղել։
Հանրախանութի սեփականատերը բանկի որոշումը դատական կարգով բողոքարկել է: Բայց բանկը, չսպասելով դատարանի վճռին, որոշել է սկսել տնօրինել հանրախանութի տարածքը։