Sunday, 14 06 2026
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիմում է գրել հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիմում է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին,
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին:

Դիմումն ստորագրել են 7 ՀԿ-ներ: Ստորև ներկայացնենք դիմումն ամբողջությամբ.

«Հայաստանում կա 104 ցմահ դատապարտյալ, ինչը բավականին մեծ թիվ է մեր երկուսուկես միլիոնանոց բնակչության պարագայում: Սա մերկապարանոց դիտարկում չէ: ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը ևս մեր երկիր կատարած իր վերջին այցի ժամանակ մտահոգություն էր հայտնել ցմահ դատապարտվածների թվի վերաբերյալ:

Օրերս ԱԺ-ում դատաիրավական բարեփոխումների փաթեթի լսումների ժամանակ նույն թեմային էր անդրադարձել նաև Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով. «Մեկ շնչի հաշվով ցմահ դատապարտվածների թիվը բավական շատ է մեր երկրի համար: Մեր երկրի չափ բնակչություն ունեցող երկրներից Էստոնիայում ցմահ ազատազրկվածները վեցն են, իսկ Սլովակիայում՝ չորսը»: Այս օրինակները կարելի է շարունակել: Այսպես` Նիդեռլանդներ` 16.5 մլն բնակչություն`120 ցմահ դատապարտյալ, Շվեդիա` 9.5 մլն բնակչություն և 170 ցմահ դատապարտյալ և այլն:

Մենք` «Ցմահ ազատազրկում. ՀՀ նախագահի 2003 թ.-ի հրամանագրից մինչև 2011թ. Քր.օր-ի վերջին փոփոխությունները» թեմայով կլոր սեղանի մասնակիցներս ևս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում ցմահ դատապարտյալների մեծ թվի առնչությամբ: Նրանց 104 հոգանոց խումբը, սակայն, միատարր չէ. կան տարբերություններ` սկսած հանցանքը կատարելու պահին անձի տարիքից, դատվածությունների քանակից մինչև մեղադրանքի տեսակ և որակ: Մինչդեռ պատժի կիրառման հետ կապված որևէ տարբերակում, ըստ մեր օրենսդրության, նախատեսված չէ:

Ավելորդ չենք համարում նշել, որ Հայաստանի ցմահ դատապարտյալների մեջ կան անձինք, ովքեր մեղադրվել են հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաև 1 անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներից մինչև ութ մարդու սպանության համար դատապարտված անձինք, ինչպես նաև բազմակի դատվածություններ ունեցողներ: Ուստի, ցմահ դատապարտյալների թվի կրճատման նպատակով առաջարկում ենք.

1. Օրենքում վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգը և կյանքի կոչել նրանց պահման ռեժիմների փոփոխման համակարգը` փակից անցում կիսափակի, հետո նաև` կիսաբացի, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում: Ամենազարգացած փորձը Անգլիայում և Իտալիայում է:

2. Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները դարձնել ճկուն` հաշվի առնելով ցմահ դատապարտյալի տարիքը հանցանքը կատարելու պահին, դատվածությունների քանակը և այլն: Օրինակ`20 տարուց վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե անձի 21 տարին լրացած չի եղել հանցանքը կատարելու պահին (Ֆինլանդիայի փորձով) կամ վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե առաջին դատվածությամբ է անձը դատապարտվել ցմահ ազատազրկման (Բելգիայի փորձով): Եվ առհասարակ, առաջարկում ենք իջեցնել ցմահ ազատազրկման պայմանական վաղաժամկետ ազատ արձակման շեմը 20-ից 15-ի:

3. Հայաստանի 104 ցմահ դատապարտյալներից 15-ը ցմահ են դատապարտվել են զինվորական ծառայության ժամանակ կատարած հանցանքների համար` 18-20 տարեկանում: Մինչդեռ Ավստրիայում և Շվեդիայում եթե հանցանքը կատարելու պահին լրացած չի եղել անձի 21 տարին, օրենքով արգելվում է նրան ցմահ դատապարտել, քանի որ համարվում է, որ անձը լիարժեք ձևավորված չէ: Առաջարկում ենք Հայաստանի Քր. oր-ում փոփոխություն կատարել և ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21:

4. Քր. Դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարել և իրեղեն ապացույց հանդիսացող իրերը չոչնչացնել, հատկապես երբ խոսք է գնում երկարատև դատապարտմանն ու ցմահ ազատազրկմանը: Գիտության զարգացմամբ և ԴՆԹ թեսթի կիրառմամբ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ քիչ չեն աշխարհում դատական սխալների շտկումները և ուշացած հաղթանակները:

5. Ո՛չ 2003թ. նոր Քրեական օրենսգրքի ընդունմանը, ո՛չ էլ 2011թ. մայիսի 23-ի Քր. օր-ի փոփոխություններին չհետևեցին ցմահ դատապարտյալների գործերի ուպատժաչափերի վերանայումներ: 2006թ. և 2011թ. տեղի ունեցան զուտ ֆորմալ համապատասխանեցումներ: Կոչ ենք անում սկսել գործերի ռեալ, անհատական վերանայումներ` հաշվի առնելով նաև դատական սխալներ հավանականությունը:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև Հայաստանում ցմահ ազատազրկման հետ կապված հետևյալ խնդիրներին.

1. Դեռևս 2009թ. հուլիսի 26-ին ՀՀ նախագահի և Հանրային խորհրդի նախագահի անունով 12.500 ՀՀ քաղաքացիներից (կից ստորագրություններով) դիմումներ են հանձնվել Նախագահի նստավայր և Հանրային խորհուրդ` Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրների լուծմանն ուղղված մի շարք առաջարկություններով http://www.hra.am/hy/events/2009/06/29/panishment Անցել է մոտ երեք տարի, սակայն առ այսօր որևէ պատասխան չի տրվել դիմումի հեղինակներին:

2. Վերը նշված դիմումի մեջ առաջարկություն կար կրճատել որոշակի տարիներով պատժի առավելագույն չափի և ցմահ դատապարտության միջև եղած տարբերությունը` 15 տարվա ազատազրկումը` դարձնելով 20 տարի:

3. 2011թ. մայիսի 23-ին ԱԺ-ն ընդունեցնախագիծը, որով 15 տարվա պատժաչափը փոխարինվեց 20-ի: Օրենքի ընդունումից հետո 104 ցմահ դատապարտյալներից 97-ը դիմեցին դատարաններ` իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով` համարելով, որ հիշյալ փոփոխությունը հետադարձ ուժի սկզբունքով բարելավում է ցմահ դատապարտության տեսակետից: Սակայն և ոչ մի գործով պատժաչափի փոխարինում 15-20 տարվա միջակայքում տեղի չունեցավ դատարաններում: Արդյո՞ք սա նշանակում է, որ 97-ն էլ, եթե դատապարտվեին մեր օրերում, բոլորն էլ կդատապարտվեին ցմահ ազատազրկման:

Մենք`այս կլոր սեղանի մասնակիցներս, համոզված ենք, որ ցմահ դատապարտյալների հարցում օրենսդրական ճկուն մեխանիզմներ ստեղծելով և գործերի վերանայմամբ, հնարավոր կլինի էականորեն կրճատել ցմահ դատապարտյալների թիվը` որոշ դեպքերում ապահովելով նրանց վերադարձը հասարակություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում