Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 28, վիրավորվել՝ 50 մարդ: Այս մասին հայտնում է Frnace-Presse գործակալությունը` վկայակոչելով բժշկական ծառայությունների ներկայացուցիչներին:
Նախնական տվյալներով՝ Բաղդաղի շիայական Զաֆարանիա մասում պայթել է ականապատված մեքենա: Ահաբեկչությունը տեղի է ունեցել հիվանդանոցի մոտ, որտեղ բնակիչները հավաքվել էին հուղարկավորությանը մասնակցելու համար:
Այս երեքաշբթի Բաղդադի շիական թաղամասում տեղի էին ունեցել մի շարք պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել էր 14 մարդ, վիրավորների թիվը հասնել էր 70-ի:










































