Սոչիի մոտ գտնվող Բարանովկա գյուղում սողանքների պատճառով առանց տանիքի է մնացել 150 մարդ: Ինչպես հաղորդում է Llfe News-ը, վերջին տվյալներով՝ 35 բնակալի տուն է փլուզվել: Նշվում է, որ աղետի հետևանքով վնասվել են Հայկական փողոցի վրա գտնվող տները: Բնակիչները տարհանվել են աղետի վայրից:
Մասնագետներին, սակայն, չի հաջողվում դադարեցնել սողանքը:
«Խնդիրն այն է, որ սողանքը չի դադարում,- Life News-ին պատմել է Սոչիի իշխանության ներկայացուցիչը:- Այժմ մասնագետները օրուգիշեր հետազոտում են սողանքային տարածքը և դրա վերաբերյալ երկրաբանական եզրակացություն պատրաստում»:








































