News of The World պարբերականը լսել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Լիամ Ֆոքսի հեռախոսային խոսակցությունները և տվյալներ է ստացել ֆինանսական գործարքների մասին: Ինչպես հայտնում է The Guardianը, այսպիսի եզրակացության է եկել բրիտանական ոստիկանությունը պարբերականի գործի հետաքննության ընթացքում:
Հունվարի 26-ին Լիամ Ֆոքսը հայտարարել էր, թե Սքոթլանդ Յարդի աշխատակիցները նրան հայտնել են, որ իր անձնական տվյալները հայտնաբերվել են մասնավոր խուզարկու Գլեն Մալքերի փաստաթղթերում, որին վարձել էր News of The World-ը: Ոստիկանության տվյալների համաձայն՝ խուզարկուն փորձել է մուտք ստանալ Ֆոքսի բանկային հաշիվներին և ֆինանսական գործառույթներին: Բացի այդ, պարբերականը նաև լսել է Ֆոքսի ինքնապատասխանիչը:
The Independent-ի փոխանցմամբ՝ Ֆոսքի անձնական տվյալների կոտրել և հեռախոսային խոսակցությունները լսել են 2001-2002 թվականներին, երբ նա առողջապահության ստվերային նախարարն էր, և 2006 թվականին, երբ Ֆոքսը զբաղեցնում էր պաշտպանության ստվերային նախարարի պաշտոնը: 2010 թ. նա նշանակվել է պաշտպանության նախարար, սակայն 2011 թ. հոկտեմբերին ստիպված է եղել հեռանալ։
Լիամ Ֆոքսը հայտարարել է, որ չգիտի, թե ինչ է փնտրել պարբերականի վարձած խուզարկուն: Նա նաև հավելել է, որ ստիպված է բոլոր նրանց, որոնք կարող է՝ հաղորդագրություն թողած լինեին իր հեռախոսին, տեղեկացնել հեռախոսային գաղտնալսումների մասին:










































