Վրացական «Պիրվելի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի արտգործնախարար Մուրադ Ջիոևը հայտարարել է, որ Վրաստանը փաստացիորեն ճանաչել է Հարավային Օսիան։
Ջիոևն իր ասածը հիմնավորել է նրանով, որ Վրաստանը Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին առաջարկել է «չեզոք անձնագրեր», ինչը նշանակում է նրանց անկախության փաստացի ճանաչում։
Ջիոևն ընդգծել է, որ դրանով Վրաստանն ընդունում է, որ Աբխազիան և Հարավային Օսիան չեն հանդիսանում Վրաստանի օկուպացված տարածքներ։
Հիշեցնենք, որ Վրաստանն Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին առանց վրացական խորհրդանիշների «չեզոք» անձնագրեր է առաջարկել նախորդ տարվա ապրիլի կեսին։ Դրա նպատակը Վրաստանի տարածքում ազատ տեղաշարժվելու հնարավորություն տալն է։










































