«Հայաստանի նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը Երևանի «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի նախասրահում երեկ բավական երկարատև առանձնազրույց է ունեցել ՀՀ մեկ այլ նախկին արտգործնախարարի՝ Վարդան Օսկանյանի հետ»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Այս հանդիպումից հետո նրանք ուղևորվել են «Սիվիլիթաս» հիմնադրամ և մասնակցել նախապես հայտարարված քննարկմանը: Օսկանյանը, ի դեպ, եղել է նախարար Արզումանյանի 1-ին տեղակալը և նախարար է դարձել նրանից անմիջապես հետո»: