«Երկիր»-ը գրում է, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ով ինտենսիվորեն ազատվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից, այժմ էլ փորձում է ազատվել նաև նրա մեկ այլ «ժառանգությունից»` Երիտասարդական խորհրդարանից:
«Այն արդեն 3 ամիս նիստ չի գումարել: Սամվել Նիկոյանի ընտրություններից հետո, նոյեմբերի 8-ին գումարված ԵԽ նիստում ԱԺ նորանշանակ նախագահը, անդրադառնալով բացակայող երիտասարդ պատգամավորներին, հայտարարել էր, որ դրսում նրանցից արժանավորներն էլ կան:
Հիշեցնենք, որ Հ. Աբրահամյանն անմիջական ազդեցություն էր ունեցել պատգամավորների ընտրության վրա: Նիկոյան-Աբրահամյան պայքարը շարունակվում է անգամ սոցիալական ցանցերում: Նիկոյանի ֆեսյբուքյան էջից անմիջապես ջնջվում են բոլոր անցանկալի գրառումները, իսկ Հ. Աբրահամյանին առնչվող գրառումները մնում են…»: