Սան-Ֆրանցիսկոյում բացվել է MacWorld ցուցահանդեսը` նվիրված Apple ընկերության արտադրանքներին:
MacWorld-ը տեղի կունենա հունվարի 26-28-ը: Որպես կանոն, ցուցահանդես այցելում են ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ ծրագրերի, սարքավորումների հեղինակներ։
Միջոցառման շրջանակներում անցկացվում են դասախոսություններ, ցուցադրվում են նոր ապրանքատեսակներ: Բացի այդ, այս տարի կկազմակերպվի նաև iPhone–ով նկարահանված ֆիլմերի կինոփառատոն:
2012 թ. MacWorld ցուցահանդեսը թվով 28-րդն է: Առաջին MacWorld-ը տեղի է ունեցել 1985 թ:









































