Monday, 29 06 2026
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»

Orange-ը շարունակում է աջակցությունն աուտիզմով տառապող երեխաներին

Orange Հիմնադրամն այսօր տարածել է հաղորդագրություն, որում ասված է.

«Այսօր «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնում Orange Հիմնադրամը և «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն ամփոփեցին նախորդ 2011 թվականի ընթացքում իրականացված բարեգործական ծրագրի արդյունքները, որի նպատակն էր աջակցություն ցուցաբերել աուտիզմով երեխաներին, նրանց ծնողներին: Ծրագիրը ներառում էր մի քանի փուլ: Աուտիզմի վաղ հայտնաբերման և վաղ միջամտության, ինչպես նաև աուտիզմի ախտորոշման նոր մեթոդի ներկայացման և ներդրման (CHAT)թեստի նպատակով դասընթացներ անցկացվեցին Երևան քաղաքի և Արարատի մարզի առաջնային բուժսպասարկման օղակի մասնագետների համար: Դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցեցին թվով 160 մանկաբույժներ և հոգեբույժներ, 238 մանկավարժ, 30 ծնող, 120 երեխա:

Ծրագրի շրջանակներում հունիս-օգոստոս ամիսներին թվով 16 աուտիզմով երեխաներ մայրերի և խնամակալների ուղեկցությամբ իրենց ամառային հանգիստն անցկացրեցին Ապարանի լճի ափին գտնվող ամառային առողջարանային ճամբարում: Ծրագրի իրականացման համար Orange-ը հատկացրել էր ընդհանուր առմամբ քսանչորս միլիոն չորս հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր դրամ:

Ծրագրի շրջանակներում Երևան հրավիրվեցին երկու շվեյցարացի մասնագետներ` ԱԴՈՍ (“Աուտիզմի զննման/գնահատման ախտորոշիչ ցանկ”) մեթոդը Հայաստանում ներդնելու նպատակով: Այն աշխարհում ճանաչված է որպես Աուտիզմի «Ոսկե Ստանդարտ»: Այս մեթոդը (ADOS Autism Diagnostic Observation Schedule) նախատեսված է օգնելու աուտիզմի սպեկտրի խանգարումների ախտորոշմանը: Դասընթացներին մասնակցեցին ԱրԲեՍ Առողջության կենտրոնի մարզային մասնաճուղերի մասնագետները, ինչպես նաև Երևան քաղաքի հոգեբույժները, մարզային կենտրոնների նեղ մասնագետներ: «ԱրԲեՍ» ԱԿ-ում ծնողների ներկայությամբ իրականացվել է ADOS-ի կիրառմամբ կասկածելի դեպքերի ախտորոշման հաստատումը: Յուրաքանչյուր դեպք նկարահանվել է և քննարկվել կենտրոնների մասնագետների հետ:

Երևանի Քաղաքապետարանի կրթության վարչության հետ սերտ համագործակցությամբ Աուտիզմի վերաբերյալ իրազեկման երկօրյա դասընթացներ անցկացվեցին Երևան քաղաքի մի շարք դպրոցներում ու մանկապարտեզներում, Արարատի մարզի դպրոցների և մանկապարտեզների մանկավարժների, Արտաշատի երկու դպրոցի դպրոցի աշակերտների և մանկապարտեզի դաստիարակների, երեխաների և ծնողների համար: Դասընթացները նպատակ ունեին ուսուցիչներին և դաստիարակներին առավել ամբողջական ներկայացնել և տեղեկացնել աուտիզմին բնորոշ նշաններին, առաջացման պատճառներին, տարածվածությանը, մասնավորապես պատկերացում տալ աուտիզմով երեխաների հոգեբանական բնութագրի, նրանց բնորոշ հետաքրքրությունների, ուշադրության, ընկալման և մտածողության յուրահատկությունների մասին:

«Աուտիզմը մի հիվանդություն է, որ վնասում է մարդու հաղորդակցման ունակությունները: Orange-ը, լինելով հեռահաղորդակցության ընկերություն, իր հոգատարությունն է ցուցաբերում հասարակության այն անդամների նկատմամբ, ովքեր հաղորդակցման խնդիրներ ունեն: Ֆրանս Տելեկոմը ներգրավված է աուտիզմի ոլորտում արդեն 20 տարի ի վեր: Ուրախ ենք այս համագործակցության համար Հայաստանում, որն արդեն երկու տարվա պատմություն ունի: Հայաստանում մենք գտել ենք իրենց գործին տիրապետող մասնագետների, որոնք բազմաթիվ տարիների փորձ ունեն»,– ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Ծրագիրն իր շարունակությունը կունենա նաև 2012 թվականին, որն այս տարի ոչ միայն կներառի վերապատրաստման դասընթացներ ուսուցիչների, բժիշկների ու աուտիզմով երեխաների ծնողների համար, այլ նաև ավելի ընդգրկուն կլինի: Մասնավորապես Երևանում կիրականացվի պիլոտային նախագիծ պոլիկլինիկաներից մեկի հետ` ներառելով հանրային առողջապահության առաջնային օղակի մասնագետներին, որոնց դերը աուտիզմի վաղ հայտնաբերման գործում անհնար է գերագնահատել: Ծրագիրը նաև նախատեսում է համագործակցություն Ֆրանսիայի լիցեյներից մեկի հետ, որն ունի բազմաթիվ տարիների փորձ` դեռահասների մասնագիտական կրթության ներդնման և աուտիզմով երեխաների մոտ ինքնուրույնության ձևավորման հարցում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում