Կանադական Air Canada ավիաընկերության չվերթը չորս ժամով հետաձգվել է այն պատճառով, որ ուղևորներից մեկի կատուն դուրս էր եկել իր վանդակից և թաքնվել ինքնաթիռում: Ինչպես հայտնում է CBC Canаda-ն, միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռում, որը Հալիֆաքսից ուղևորվում էր Տորոնտո:
Ռիփըլս անունով կատուն վանդակից դուրս է եկել, երբ այն պատահաբար բացվել է: Կենդանին աննկատ սողոսկել է օդաչուի խցիկ, և նրան երկար ժամանակ չեն կարողացել գտնել: Անձնակազմի անդամները նույնիսկ անջատել են թռիչքի պատրաստվող ինքնաթիռի շարժիչը, որպեսզի աղմուկը չվախեցնի կատվին:
Վերջապես կենդանուն գտել են օդաչուի խցիկում: Հայտնի չէ, թե ինչպես է Ռիփըլսը հայտնվել այնտեղ: Ականատեսների խոսքերով, կատուն չափազանց վախեցած էր: Նրան հանձնել են տիրոջը, որն էլ կենդանուն վերադարձրել է վանդակ:
Կատվին գտնելուց հետո ստուգումներ են անցկացրել ինքնաթիռում, որպեսզի պարզեն, թե արդյոք Ռիփըլսը չի վնասել հաղորդալարերը:
Ի վերջո, ինքնաթիռը մեկնել է: Հալիֆաքսի օդանավակայանում նշել են, որ առաջին անգամ է գրանցվում նման միջադեպ:







































