Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) Մարդու իրավունքների հանձնաժողովը որոշել է արձագանքել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։
Այդ հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Հայոց ցեղասպանության հերքողների դեմ գործածվելիք այս օրենքի ընդունմամբ Ֆրանսիան «վերադարձել է» գիլյոտինի միջոցով այլախոհներին գլխատելու դարաշրջանին։
Բացի այդ, նշված է, որ այդ «խտրական» օրինագիծը «հիմնավորապես խախտում է» մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը։
Հետաքրքիր է, թե ԹԱՄԺ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը ի՞նչ կարծիք ունի իրենց Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի մասին, որի առկայությունը բազմիցս քննադատվել է Եվրոպայի կողմից և որի զոհերից մեկը Հրանտ Դինքն է։






































