Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին այցելել է Շուշիի շրջան և մասնակցել Քարին տակ գյուղի հերոսամարտի 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
ԼՂՀ նախագահը նշել է, որ Քարին տակ գյուղի պաշտպանությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում Արցախի ազգային-ազատագրական պայքարում՝ հանդիսանալով առաջին և հիմնարար հաղթանակներից մեկը:
Այս ճակատամարտը ցույց է տվել, որ հայրենասիրությունը, հավատքն ու անձնվիրությունը ի վիճակի են չեզոքացնել և պարտության մատնել քանակական առավելություն ունեցող հակառակորդին:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ ու մյուս բոլոր հաղթանակները կերտվել են արյան գնով, և նահատակների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը երկրի զարգացումն է, Քարին տակի ու Արցախի Հանրապետության մնացած բնակավայրերի շենացումը:
Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանից և արտերկրից:











































