Հունվարի 25-ին` ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի մի շենքից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա մի աղջիկ:
Պարզվել է, որ երեխան թունավորվել է տան գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: