Այսօր Իրաքում անհայտ անձինք պայթեցրել են բնակելի տուն, որտեղ ապրում էր ոստիկանների ընտանիք: Դեպքի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում է 6 երեխա: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, վկայակոչելով Էլ-Հիլլա քաղաքի ոստիկանությանը, հանցագործները մի քանի պայթուցիկ սարքեր են տեղադրել ոստիկանութան 2 աշխատակիցների պատկանող տան շուրջ: Պայթյունի հետևանքով տունը փլվել է:
Ողբերգությունը տեղի է ունեցել մայրաքաղաքից 60 կմ հարավ գտնվող Մուսսայիբ քաղաքում: Գործակալությունը նշում է, որ տարածքը հիմնականում շիաբնակ է:










































