Բրիտանական The Daily Mail պարբերականի կայքը դարձել է աշխարհի ամենահայտնի ինտերնետ-թերթը: Այս մասին հաղորդում է BuzzFeed պորտալը` վկայակոչելով comScore ընկերության անցկացրած հետազոտությունը:
Բրիտանական պարբերականին հաջողվել է առաջ անցնել ամերիկյան The New York Times-ի կայքին: comScore-ի տվյալների համաձայն, 2011 թվականի փետրվարին Mail Online կայք, որտեղ The Daily Mail հրապարակում է իր նորությունները, այցելել է 45,3 միլիոն մարդ, իսկ NYTimes-ինը` 44,8 միլիոն: Կայքի գլխավոր խմբագիր Մարտին Քլարկի խոսքերով, կայքի այցելուների թվի աճը տեղի է ունեցել ամերիկացի լսարանի հաշվին:
NYTimes-ի ներկայացուցիչ Էյլին Մերֆին BuzzFeed պորտալին հայտնել է, որ բրիտանական թերթին հաջողվել է շրջանցել NYTimes-ին միայն այն բանի շնորհիվ, որ comScore-ն հաշվել է ֆինանսների մասին իրենց առանձին կայքի`This is Money-ի այցելությունների թիվը: Մերֆին նշել է, որ նման կերպ NYTimes-ը կարող է հաշվել իր հիմնական կայքի և իրեն պատկանող Boston Globe-ի այցելուների թիվը` այդպիսով շրջանցելով The Daily Mail-ին: Նա նաև հավելել է, որ NYTimes-ը շարունակում է աշխարհում մնալ գլխավոր ինտերնետ թերթը և պարզապես առաջարկել է համեմատել թերթերի գլխավոր էջերը:
Լավագույն հնգյակում են հայտնվել USA Today, The Tribune и the Guardian կայքերը:
The Daily Mail կայքը այս տեսքով թողարկվել է երեք տարի առաջ: The Daily Mail-ի հիմնականում անդրադառնում է շոու-բիզնեսի և սկանդալիային պատմությունների նորություններին:
The Daily Mail-ի տպագիր տարբերակը առաջատարի դիրքը զիջում է բրիտանական The Sun պարբերականին:










































