Եվրոպական արհմիությունների համադաշնությունը (CES) հայտարարել է, որ հունվարի 29-ին կանցկացնի համաեվրոպական «Գործողությունների օր»՝ երկրների վարած կոշտ տնտեսական քաղաքականության և Եվրամիության կողմից մշակվող բյուժետային դիսցիպլինի նախագծի դեմ:
«Մենք դեմ ենք այդ մշակվող պայմանագրին, քանի որ այն թունելից դուրս գալու ելք չի առաջարկում: Դա խոչընդոտ է եվրոպական նախագծերի համար, խոչընդոտ, որը կկանգնենցի աճը, և, իհարկե, խոչընդոտ սոցիալական Եվրոպայի համար»,- հայտարարել է CES գլխավոր քարտուղար Բերնադետ Սեգոլը:
Եվրոպական երկրների կոշտ տնտեսական միջոցառումների դեմ համաեվրոպական «Գործողությունների օրը» կանցկացվի Բրյուսելում Եվրամիության հերթական գագաթնաժողովի նախօրեին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելգիայի առաջատար արհմիությունները հունվարի 30-ին՝ Բրյուսելի գագաթնաժողովի օրը, համընդհանուր գործադուլ կանցկացնեն: Նրանք նույնպես հանդես են գալիս կոշտ տնտեսական միջոցառումների դեմ:









































