Ֆրանսիայի ոստիկանությունն այսօր ձերբակալել է ֆրանսիական Poly Implant Prothese (PIP) ընկերության հիմնադիր Ժան-Կլոդ Մասին, որը միջազգային սկանդալի կիզակետում է հայտնվել առողջապահության կանոնները խախտելու համար:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Մասը ձերբակալվել է իր դեմ Մարսել քաղաքում սկսված հետաքննության շրջանակներում: Ձերբակալվել է նաև նրա օգնականը: Նշենք, որ հետաքննություն էր տարվում PIP ընկերութան կողմից արտադրվող կրծքի իմպլանտների բժշկա-սանիտարական հետևանքների շուրջ:
Հիշեցնենք, Poly Implant Prothese ընկերությունը սկանդալի կենտրոնում հայտնվեց անցյալ տարվա վերջին, երբ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը բազմաթիվ բողոքներից և մահվան մեկ դեպքից հետո հայտարարեց, որ այդ ընկերության արտադրանքը վտանգավոր է առողջության համար: Մասի դեմ Ֆրանսիայում բողոք է ներկայցրել շուրջ 2700 կին:







































