«Կոստա-Կոնկորդիա»–ի նավապետի կինն ասում է, որ իր ամուսինը հրեշ չէ, ինչպես որ նրան ներկայացնում են լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ նավապետին մեղադրում են նավը լքելու մեջ, որը վթարի է ենթարկվել` դառնալով հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ:
ABCNews-ը հաղորդում է, որ նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյի կինը` Ֆաբիոլա Ռուսոն, այսօր իտալական ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ իր ամուսինը «մաեստրո է», և որ նրան առանց պատճառի չէ, որ վստահել էին նավը:
Ռուսոն ասել է, որ իր ամուսինը հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, և որ ինքը չի կարողանում մտաբերել այլ ծովային կամ օդային ողբերգություն, որտեղ մեղավոր կողմը նման թշնամական վերաբերմունքի և բռնության արժանացած լինի: «Սա ամոթալի է»,– ասել է կինը: