Ազգային բանակի 20-րդ տարեդարձին ընդառաջ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 28-ին կանցկացնի «Լույսի լուռ ակցիա»՝ ի հիշատակ բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների։
Այս մասին «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության Facebook-ի էջին տեղեկացնում է նախաձեռնության ակտիվիստ Լալա Ասլիկյանը։
Մոմերով լուռ երթը մեկնարկելու է Ազատության հրապարակից ժամը 18.30-ին։