Monday, 13 05 2024
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Արդարադատության նախարարությունը փորձելու է նվազեցնել դատական համակարգի նկատմամբ ՀՀ քաղաքացիների ունեցած անվստահությունը

Ըստ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի` այս տարվա աշխատանքի ամենակարևոր մասը գերատեսչության աշխատակիցներին հնարավորինս լավ աշխատանքային պայմաններով ապահովելն է: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ինքը`ՀՀ արդարադատության նախարարը:

«Նախարարության որոշ աշխատակիցներ արդեն իսկ հաճախում են անգլերենի խորացված դասընթացների, ոմանք համաֆինանսավորմամբ`մարզադահլիճներ: Տարվա ընթացքում նախարարության աշխատակիցների մի մասը կապահովվի տրանսպորտային միջոցներով, ամուսնանալու դեպքում նրանց համար կսահմանվեն պարգևավճարներ: Սրանք խրախուսման մոդելներ են, որոնք թույլ կտան աշխատողներին իրենց ավելի գնահատված զգալ:

Գլխավոր խնդիրը շարունակելու է մնալ հանրության հետ շփում ապահովող ծառայությունների աշխատանքի որակի բարձրացումը: Մեր նպատակն է, որ բյուրոկրատական քաշքշուկներն արդարադատության նախարարությունում վերանան, գործարքները կատարվեն արագ ու արդյունավետ:

Բարեփոխումներ են նախատեսվում նոտարական համակարգում և ՔԱԳՎ-ի աշխատանքում: Մեր հաջորդ կարևորագույն խնդիրը դատական իշխանության հանդեպ ՀՀ քաղաքացիների անվստահության աստիճանի նվազեցմանը նպաստելն է»,- նկատեց Հրայր Թովմասյանը:

Նախարարի խոսքով՝ նաև ՔԿՀ-ներում է անհրաժեշտ կատարել համակարգային փոփոխություններ: «Լուծման կարիք ունեցող հարց է հատկապես ՔԿՀ-ներում պահվող մարդկանց զբաղվածության հարցը: Մինչև այս տարվա կեսը բոլոր ՔԿՀ-ներում կլինեն համակարգչային սենյակներ, որտեղ մասնագետները դատապարտյալներին կսովորեցնեն օգտվել համակարգչից:

Նաև պայմանավորվածություն կա աշխարհահռչակ հայ շախմատիստ Լևոն Արոնյանի հետ, ով իրեն հարմար ժամանակ կարող է շախմատային հանդիպումներ կազմակերպել դատապարտյալների միջև:

ՔԿՀ-ների մյուս չլուծված խնդիրը շենքային վատթար պայմաններն են, որոնք շտապ բարելավման կարիք ունեն: Հեռահար նպատակներից է նոր տիպի մի քանի ՔԿՀ-ներ ունենալը»,- ասաց Թովմասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում