Միլիարդատեր ներդրող Ջորջ Սորոսը զգուշացրել է, որ համաշխարհային տնտեսական համակարգը կարող է փլուզվել, և շուտով ԱՄՆ-ի փողոցներում ցույցեր կսկսվեն:
Daily Mail-ը գրում է, որ Սորոսն ասել է, թե ինքը կնախընտրեր գոյատևել, քան հարուստ մնալ, քանի որ աշխարհին «չար» ժամանակաշրջան է սպասվում, իսկ Եվրոպան պայքարում է «քաոսի և հակամարտության» դեմ:
Սորոսը պնդում ,է որ տնտեսական իրավիճակն այսօր նույնն է, ինչ որ 1930-ական թվականների համաշխարհային Մեծ ճգնաժամի ժամանակ:
Նա տնտեսական ճգնաժամի հետևանքները համեմատել է Խորհրդային Միության անկման հետ և ասել է, որ մարդիկ չեն հասկանում, թե իրականում ինչ է տեղի ունենում:
Newsweek-ին տված հարցազրույցի ժամանակ Սորոսն ասել է, որ եվրոյի անկման պատճառով կվերսկսվեն քաղաքական հակամարտությունները, որոնք դարերի ընթացքում մասնատել են Եվրոպան, և կշատանա ռասիզմը: