Ինչպես Интефакс գործակալությանը հայտնել է ՌԴ ՆԳ-ի աշխատակցուհի Տատյանա Բոնդարևան, հատուկ ծառայության աշխատակիցները «Դոմոդեդովո» օդանավակայանում պայթուցիկ սարքեր են փնտրում այն բանից հետո, երբ անհայտ անձը զանգահարել և հայտնել է սպասվելիք պայթյունների մասին: Աշխատակցուհու խոսքերով՝ անհայտ անձը 19:40–ին զանգահարել է և հայտնել, որ ժամը 21:00–ին օդանավակայանում տեղի կունենա երեք պայթյուն:
Պարզվել է, որ զանգն իրականացվել է Նովոսլոբոդսկայա փողոցից, որտեղ այժմ աշխատում են հատուկ ծառայության աշխատակիցները: Օդանավակայանից մարդիկ չեն տարհանվել: