Gallup ընկերությունը հրապարակել է հարցման արդյունքներ, որով փորձ է արվել պարզել, թե ովքեր են ամենաշատը հիացրել ամերիկացիներին: Ըստ այդմ, պարզվել է, որ դրանք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա պետքարտուղար Հիլարի Քլինթոնն են:
Բարաք Օբաման ստացել է հարցվածների ձայների 22%-ը, որին հաջորդել է Ջորջ Բուշ կրտսերը` 5%, ինչպես նաև նախկին ևս մեկ նախագահ Բիլ Քլինթոնը` 4%: Այս ցուցակի հնգյակում տեղ են զբաղեցրել նաև Նելսոն Մանդելան և Microsoft ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը:
Կանանց մեջ այս ցուցակը գլխավորում է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նրանով հիացել է ամերիկացիների17%-ը: Նրան հետևում են Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինը` 12%, հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին` 11%, Միշել Օբաման` 5% և նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը` 2%: