«Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը առաջիկա օրերին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կտեղափոխվի Երևանի քաղաքացիական հիվանդանոցներից մեկը»,-գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից. վարչության խոսնակ Գոռ Ղլեչյանը մԵր թղթակցին ասել Է, որ բժշկական հանձնաժողովը եզրակացություն Է տվել, որ Տեր-Պողոսյանին անհրաժեշտ Է համալիր բուժզննության ենթարկել քաղաքացիական հիվանդանոցում: Պարզվում Է՝ նա տառապում է աղիքային քաղցկեղից: Գոռ Ղլեչյանը դժվարացել Է ասել, թե Տեր-Պողոսյանը որ հիվանդանոց կտեղափոխվի և որքան կմնա այնտեղ: Նա դժվարացել Է ասել նաև, թե որքանով Է հավանական, որ մանկապիղծը հիվանդության պատճառով ազատվի պատժի կրումից»: