Սպիտակ տունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փետրվարի 14-ին Սպիտակ տանը կընդունի Չինաստանի փոխնախագահ Սի Ցզինպինին:
Reuters-ը հաղորդում է, որ Չինաստանի հաջորդ հավանական առաջնորդը կայցելի նաև Այովա և Կալիֆոռնիա:
Սպիտակ տունը հայտնել է, որ Օբաման և Ցզինպինը կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային մի շարք խնդիրներ: