APA գործակալությունը, հղում կատարելով իր ռազմական ոլորտի աղբյուրներին, տեղեկացնում է, որ Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակով երկխոսությունը կանցկացի հունվարին կեսին Բաքվում:
Երկխոսության անցկացման երկարաձգումը, ըստ աղբյուրի, կապված է թուրքական կողմից տարվող աշխանանքների ծավալի և որոշ «տեխնիկական հարցերի» հետ:
Հունվարին կայանալիք նիստում կքննարկվեն ռազմա-քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր, ռազմատեխնիկական ոլորտի, ինչպես նաև անվտանգության ոլորտի հետ կապված հարցեր: Բացի այդ, քննարկվելու է երկու երկրների միջև ռազմական համագործակցության ծրագիրը հաջորդ տարվա ընթացքում:
Նախորդ ռազմական երկխոսությունը բարձր մակարդակով անց էր կացվել Անկարայում 2010 թվականի փետրվարին: