Արաբական երկրների լիգան իր աշխատանքները Սիրիայում կշարունակի ևս մեկ ամիս:
Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը, այս մասին որոշում են կայացրել ԱԵԼ-ի արտաքին գործերի նախարարները՝ Կահիրեում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ենթադրվում է, որ Սիրիայում դիտորդների թիվը կավելացվի, իսկ նրանց իրավասությունները կընդլայնվեն:
Հիշեցնենք, որ սիրիական ընդդիմության մի շարք ակտիվիստներ պահանջում էին, որ դիտորդները հեռանան երկրից, քանի որ նրանց ներկայությամբ էլ շարունակվում էին բախումները ընդդիմադիրների ու անվտանգության ներկայացուցիչների միջև:
Ընդդիմադիրները ԱԵԼ-ից պահանջում են Սիրիայում տիրող իրավիճակը շտկելու համար հարցը ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։