ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանն ամփոփեց այս տարվա ընթացքում հանձնաժողովի կատարած աշխատանքները: Ա.Սաֆարյանը կարևորեց Հասարակական կազմակերպությունների մասին օրենքը։ Ըստ Ա.Սաֆարյանի` 260 ՀԿ-ներ կառավարության ներկայացրած նախագծի կապակցությամբ գրավոր առարկություններով դիմել էին իրեն: «Նախագծի հիմքում ընկած է եղել ՀԿ-ների ֆինանսատնտեսական գործունեությունը բոլորի համար թափանցիկ դարձնելու սկզբունքը, բայց քանի որ կային անհանգստություններ, ծնվեց մի նոր նախագիծ, որը ստացավ դրական եզրակացություն և մտավ օրակարգ: Ամանորից հետո այս օրինագիծը կքննարկենք: Ըստ բարեփոխումների՝ ՀԿ-ների համագումարների հրավիրումը կհասցվի 4 տարվա»,- ասաց Արամ Սաֆարյանը: Վերջինս հաջողված օրինագիծ համարեց նաև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացում մեծ կարգուկանոնը, որով «նորածնի գրանցումը լինելու է պետության հաշվին: Մյուս հաջողված օրինագիծը փաստաբանական գործունեությանն է վերաբերում»: