Tuesday, 14 05 2024
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց

ՀՀ Իշխանությունները գիտեն, որ իրենց ամեն բան ներվելու է. Մ. Դանիելյան

Իշխանություններն ուշադրություն չեն դարձնում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ իրավապաշտպան «Ֆրիդոմ հաուզի» գնահատականների վրա, և չեն դարձնի, քանի դեռ ներողամիտ վերաբերմունքի են արժանանում նույն այդ կազմակերպությունների կողմից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

«Միջազգային իրավապաշտպան կառույցների գնահատականների վրա ուշադրություն չդարձնելու վիճակին նպաստել են Հայաստանի մասին զեկույցներ կազմող երկրները: Այդ երկրները հետամուտ չեն լինում սեփական զեկույցներում տեղ գտած որակումներին, և քանի դեռ նրանք այսպիսի դիրքորոշում են ցուցաբերում, ՀՀ իշխանությունները շատ հանգիստ են լինելու և չեն անհանգստանալու: Հենց այդ երկրներն են մեղավոր, որ մենք այսօր այս վիճակում ենք: Իշխանությունները հանգիստ են, նրանք գիտեն, որ իրենց վրա ճնշումներ չեն գործադրվելու, հանգիստ են, որ ամեն բան իրենց ներվելու է»,- ասաց իրավապաշտպանը:

Միկա Դանիելյանն ամփոփելով անդրադարձավ նաև «Ֆրիդոմ Հաուզի» զեկույցի՝ ԼՂՀ ժողովրդավարության և ազատությունների մակարդակի վերաբերյալ գնահատականներին՝ նկատելով, որ չճանաչված պետությունն առհասարակ չպետք է ներառվեր նման զեկույցի մեջ: «Երբ ԼՂՀ վերջնական կարգավիճակը կորոշվի, երբ այնտեղ էլ սկսեն մոնիտորինգներ անցկացնել, այդ ժամանակ էլ թող զեկույցներ կազմեն: Իսկ առայժմ ԼՂՀ-ն փաստացի որևէ կարգավիճակ չունի, և որոշել՝ ոտնահարվո՞ւմ են արդյոք այնտեղ մարդու իրավունքները, թե՞ ոչ, ճիշտ չէ»,- ասաց Միքայել Դանիելյանը:

Նշենք, որ ըստ «Ֆրիդոմ Հաուզ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության երեկ հրապարակած տարեկան զեկույցի՝ Հայաստանը 2011 թվականի ընթացքում ժողովրդավարության ու ազատության ոլորտում նշանակալից որևէ քայլ չի կատարել: Տասը տարի շարունակ Հայաստանն այդ զեկույցում դասվում է մասամբ ազատ երկրների շարքին:

Մասամբ ազատ երկրները, ըստ «Ֆրիդոմ հաուզ»-ի բնորոշման, այն պետություններն են, որտեղ բավարար հարգանք չի դրսևորվում քաղաքական իրավունքների ու քաղաքացիական ազատությունների նկատմամբ, օրենքի իշխանությունը թույլ է, ու չնայած բազմակարծության որոշակի մակարդակ կա, այդուամենայնիվ, քաղաքական դաշտում գերիշխում է ընդամենը մեկ կուսակցություն։ Նշվում է նաև, որ այս խմբում ընդգրկված երկրները, որպես կանոն, տուժում են կոռուպցիայից:

Այս տարվա զեկույցում որևէ առաջընթաց չի արձանագրել նաև Լեռնային Ղարաբաղը, որն ընդգրկված է վիճահարույց տարածքների ցանկում։ Զեկույցում Ղարաբաղը բնութագրվել է որպես անազատ. երկիր, որտեղ հիմնական քաղաքական իրավունքները բացակայում են, քաղաքացիական ազատությունները` լայնորեն և շարունակաբար ոտնահարվում։

Իսկ ահա առանց այդ էլ անազատ համարվող Ադրբեջանը, ըստ միջազգային կազմակերպության, 2011-ին ավելի է զիջել դիրքերը «ընդդիմադիր ակտիվիստներին ձերբակալելու, ցույցերը ցրելու, միջազգային մամուլը չեզոքացնելու և հանուն լայնածավալ քաղաքաշինական ծրագրերի քաղաքացիներին սեփական տներից զրկելու պատճառով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում