Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այսօր ԵՄ-ի դեմ պայքարում իր զիջման առաջին հստակ ապացույցն է ցույց տվել: Հիշեցնենք, որ ԵՄ-ն նպատակ ունի բանակցություններ սկսել օգնության վերաբերյալ, որը կարող է վերականգնել երկրի վնասված տնտեսությունը:
Reuters-ը հաղորդում է, որ Օրբանի Fidesz պահպանողական կուսակցությունը քննադատվել է միջազգային հասարակայնության կողմից իր ներմուծած մի շարք միջոցների համար, որոնք վտանգում են ԶԼՄ-ների ազատությունը, արդարադատությունը և կենտրոնական բանկի աշխատանքը:
Ներքին ֆինանսական շուկաները սկսել էին դրա դեմ պայքարել, և մինչդեռ որոշ վերլուծաբաններ դեռևս կասկածում էին, որ Օրբանը կարող է չփոխել իր վերաբերմունքը` իր ներքին քաղաքական հանդիսատեսի վրա ազդելու նպատակով, այժմ հայտնում են, որ թվում է, թե կառավարությունը տեղի է տալիս:
Ուրբաթ օրը նախագահի կատարած քայլը, որով նա որոշեց չմիավորել կենտրոնական բանկը շուկաների ղեկավարման ընկերությունների հետ, առաջին պարտավորությունն էր, որ վարչապետն իրականացնում էր՝ Եվրոպական դատարանի առջև փոխզիջման գնալու իր խոստումից հետո: