Իտալացի կինեմատոգրաֆիստ Նանի Մորետին գլխավորելու է Կաննի 65-րդ կինոփառատոնը: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Մորետին հայտնի է որպես ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան: «Որդու սենյակը» ֆիլմը, որի ժամանակ նա կատարել է վերը նշված բոլոր գործառույթները, 2011 թվականին Կաննի փառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»:
Մորետիին են պատկանում «Թանկագին օրագիր», «Ապրիլ», «Մենք ունենք հայր» և այլ ֆիլմեր:
«Միաժամանակ և’ ուրախութուն է, և’ պատիվ, և’ մեծ պատասխանատվություն գլխավորել աշխարհում ամենահեղինակավոր կինոփառատոնի ժյուրին, որը տեղի է ունենում մի երկրում, որտեղ միշտ ուշադիր և հարգալից են վերաբերվում կինեմատոգրաֆին»,- հայտարարել է Մորետին: Անցած երկու տարիներին միջոցառման ժյուրին գլխավորել են ամերիացի կինեմատոգրաֆիստներ` Ռոբերտ դե Նիրոն՝ 2011 թվականին և Թիմ Բերթոնը` 2010 թվականին:
Կաննի հերթական փառատոնը տեղի է ունենալու 2012 թվականի մայիսի 16-27-ը: