Հարավային Կալիֆոռնիայում ապրող կինը դատապարտվել է մահվան՝ իր երկու որդիներին բարձով խեղդելու և ամուսնուն սրով սպանելու համար:
Քննիչները հայտնում են, որ 32-ամյա Մենլինգ Թսանգ Ուիլյմասը սպանել է իր ընտանիքի անդամներին, որպեսզի կարողանա ապրել իր սիրեկանի հետ, ով ցանկանում էր, որ սիրուհին ամուսնալուծվի։
City News Service-ը հաղորդում է, որ Ուիլյմասն այսօր դատապարտվել է մահվան՝ 2007 թվականին կատարած իր երեք սպանությունների համար:
Իշխանությունները հայտնում են, որ Ուիլյամսը խեղդամահ է արել իր 3 և 7 տարեկան զավականերին, երբ նրանք քնած են եղել, այնուհետև սպանել է իր 27-ամյա ամուսնուն, ով նույնպես քնած է եղել: Նա սրով ավելի քան 90 անգամ հարվածել է ամուսնուն:
Ուիլյամսի դատապաշտպանը պնդում է, որ նրա սպանությունները ծրագրված չեն եղել: