Այսօր Ֆրանսիան և Իսպանիան կարողացան հաղթահարել պարտատոմսերի շուկայում իրենց առաջին թեստը, չնայած որ անցած շաբաթ Standard & Poor’s-ը ցածր էր գնահատել նրանց վարկանիշները:
Associated Press-ը հաղորդում է, որ սա թույլ է տալիս նվազեցնել Եվրոպայի շուրջ առաջացած անհանգստությունները:
17 երկրներից բաղկացած եվրոգոտու վերաբերյալ անհանգստությունները սկսել էին նվազել տարվա սկզբից, քանի որ բաժնետոմսերի գները բարձրանում էին, իսկ պարտատոմսերը՝ նվազում:
Վերլուծաբանները, սակայն, զգուշացնում են, որ այս ձեռքբերումները կարող են վատ լուրերի բացակայության նշան լինել, և որ ռեցեսիան, միևնույն է, մոտենում է:
Ավելի վաղ՝ այս շաբաթ Իսպանիան և Ֆրանսիան արդեն իսկ ունեցել են բաժնետոմսերի հաջողակ աճուրդներ, բայց այսօր տեղի ունեցած աճուրդները երկարաժամկետ պարտատոմսերի համար էին, և համարվում են երկրների նկատմամբ վստահության իրական ցուցանիշներ։