Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով 3-րդ դատական նիստը։
Դատական նիստին հանդես կգա նաև ճանապարհային ոստիկանության ևս երեք աշխատակից` տնտեսական բաժանմունքի պետ Արա Լևոնյանը, տեխնիկ Սամվել Մախմուրյանը և 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը։
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։
Ըստ մեղադրանքի` Ճանապարհային ոստիկանության նախկին պետը յուրացրել է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը` պետությանը պատճառելով խոշոր չափի վնասներ։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` պատճառված վնասը կազմել է մոտ 217 միլիոն դրամ (շուրջ 571 հազար դոլար), որից նախաքննության փուլում վերականգնվել է 198 միլիոնը։