Պերուի փոխնախագահ Օմար Չեադեն հեռացել է իր պաշտոնից, երբ նրան մեղադրել են կաշառակերության մեջ: Այս մասին գրում է Reuters-ը:
Գործակալությունը նշում է, որ, չնայած պաշտոնյան հրաժարվել է իր աթոռից, այնուամենայնիվ, նա կարողացել է պահել իր դիրքերը կոնգրեսում:
Օմար Չեադեին մեղադրում են այն բանում, որ նա խնդրել է ոստիկանության գեներալին օգնել իրեն՝ շաքարային պլանտացիաները տնօրինելու համար: Չեադեն հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները:
2011 թվականի դեկտեմբերին կոնգրեսի ներկայացուցիչները քվեարկել էին այն բանի օգտին, որ Չեադեն հեռանա փոխնախագահի պաշտոնից: