Հանրապետության տարածքին հյուսիս-արևմուտքից մոտենում է տեղումնաբեր զանգված: Հյուսիսային կեսում այս գիշեր և հունվարի 18-ին սպասվում է ձյուն, հարավային կեսում ձյունը կսկսվի հունվարի 18-ին օրվա երկրորդ կեսին:
Օդի ջերմաստիճանն առայժմ չի փոխվի, հունվարի 19-ին կդիտվի օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում մոտ 8-10 աստիճանով:
Առանձին վայրերում կդիտվեն առատ տեղումներ, սպասվում է բուք` քամու ուժգնությունը 15-20մ/վրկ, ավտոճանապարհներին` ցածր տեսանելիություն, դժվարանցանելիություն, հնարավոր է մերկասառույց:
«Մետեո Թի Վի»-ից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Սելիմի լեռնանցքում և Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հանրապետության հյուսիս և հյուսիսարևմտյան շրջաններում ճանապարհներին ձյուն է տեղում: Մաքրման աշխատանքները շարունակվում են:
Առաջիկա 5-6 օրերի ընթացքում` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարսի սահմանային անցակետը փակ է լինելու բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար:
Խցանումներից խուսափելու նպատակով խնդրում ենք ավտովարորդներին` նշված ժամանակահատվածում զերծ մնալ Վերին Լարսի անցակետով երթևեկելուց:
Մայրաքաղաքում հունվարի 18-ին օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ` սկզբում ձնախառն անձրև, երեկոյան` ձյուն: Տեղ-տեղ մերկասառույց, ցածր տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -3-5, ցերեկային ժամերին +3+5, երեկոյան -2-4: Ձյունը կշարունակվի նաև հունվարի 19-ին: